Դումանյանը բարկացել է “տժժացող” բժիշկների վրա. Երկիր
“Երկիրը” օրաթերթի տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը, որը, ըստ թերթի աղբյուրների բուժաշխատողները վերածել են իսկակական տոնի:
Թերթի տեղեկություններով` այդ օրը “Առողջապահության աշխատողների արհմիության”` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են “Հարսնաքար” ու մի լավ քեֆ արել:
“Այն նույն “Հարսնաքար”-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ասում են` առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել եւ չի մասնակցել, իսկ երբ իմացել է` բարկացել է կազմակերպիչների վրա”,-գրում է թերթը: