07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով պաշտոնանկություններ են ՊՆ-ում․ «Փաստ»

«Ինչպես և կանխատեսվում էր, պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սկսվել, որոնց մի մասը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն որևէ բացատրություն կամ հիմնավորում չունեն, այլ պայմանավորված են զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով։

Մեր տեղեկություններով, նորանշանակ նախարարն իր համար անցանկալի ոչ մի աշխատակցի ուղղակի դիմում գրել չի տալիս, այլ իր գործն անում է, այսպես ասած, «չերեզներով», կամ ուղղակի այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որ մարդիկ ինքնաբերաբար հայտնվեն դիսկոմֆորտ վիճակում և սեփական դիմումի համաձայն ստիպված դուրս գան աշխատանքից։

ՊՆ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ, օրինակ՝ նախարարության աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկին, որը պետական համակարգում բավական երկարամյա փորձ ունի և, ամենակարևորը, ապաքաղաքական դեմք է, օրեր առաջ ազատել են աշխատանքից ծիծաղելի պատճառաբանությամբ»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ