05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա․ նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի դատախազությունը սա ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին եւ Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Չի բացառվում, որ հերքվեն բլոգերի տեղեկությունները՝ ԱԱԾ-ն քրգործ հարուցելու հիմքեր չտեսնի, սակայն հայտարարությունը մարդկանց մոտ կթողնի տպավորություն, որ ոչ թե քաղաքական իշխանությունն է պարտության պատասխանատուն, այլ՝ գեներալիտետը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ