05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։

Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ 

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային՝ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: Այդ տեղեկությունը չի հերքվել վարչապետի աշխատակազմի կողմից։ 

Նշենք նաև, որ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել նաև Հրաչյա Թաշչյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ