22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» հարցերով. ՀՀ վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծին:

Փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում են հանրակրթության ոլորտում կարևոր ու սկզբունքային բարեփոխումները:

«Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա ու հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» ու այլ հարցերով, դրա համար մենք դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասից», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ կրթական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է ու այդտեղ պետք է կառավարությունը ունենա որոշակի լծակներ՝ վարելու այդ քաղաքականությունը:

Նա ասաց, թե նշանակված տնօրենները մեկ տարվա ընթացքում լինելու են անձեռնմխելի, իսկ մեկ տարուց հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել:

«Սա լրջագույն բարեփոխում է: Իհարկե, հեշտ չի լինելու, որովհետև ամեն փոփոխություն խնդիրներ է բերելու, բայց մենք պետք է ունենանք վճռականություն՝ այդ ճանապարհով գնալու», – հայտարարեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ