17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԺ նախագահի համար նոր մեքենա են գնում. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի համար ձեռք են բերելու 2011 թվականի արտադրության BMV 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։

Տեղեկացանք, որ այդ մեքենան գնելու են պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, եւ այն համարվում է հրատապ գնում, իսկ միջոցներն էլ բյուջեի տնտեսումների հաշվին կապահովվի։ Իսկ թե մյուս մեքենաները երբ կփոխարինվեն, դեռ հայտնի չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ