02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամենօրյա ռեժիմով հանրահավաք կլինի. «Հրապարակ»

«Երեկ «Ազատագրում» շարժումը շարունակում էր նախօրեին սկսած պայքարը, այս անգամ հանրահավաքը Հանրապետության հրապարակում էր, եւ, ակնհայտորեն, ավելի շատ մարդ էր մասնակցում, քան նախորդ օրը։ Ղեկավար կազմը՝ «Զարթոնք» եւ «5165» կուսակցությունները, նախ երթ արեցին Երեւանի համալսարանների մոտով, ապա ժամանեցին հրապարակ։

Երեկ նրանց էր միացել նաեւ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հիմնած հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական խորհուրդը»: Հրապարակում մեծ թվով ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ կային։ Ելույթ ունեցողները եւ հրապարակում հավաքվածները միակարծիք էին՝ չպետք է թույլ տանք, որ մեր անունից եւ մեր թիկունքում նոր փաստաթուղթ ստորագրվի։ Որոշել են հանրահավաքն ամենօրյա ռեժիմով անցկացնել>:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ