13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու է Փարաջանովի ցուցահանդեսի նկարներից մեկի վրա Թուրքիայի դրոշ պատկերված

”Ինքը շատ թույլ գործ է, ինքս կախել, նայել եմ ու ոչ մի այդպիսի բան չեմ զգացել, ոչ մի բան, որովհետև եթե իրոք Թուրքիայի դրոշն է, դա գռեհիկ քայլ է։ Չի կարելի, որ մշակույթն էլ ձուլեն քաղաքականությանը՝ Թուրքիա, Ադրբեջան, չի կարելի, եկեք, մեր մասին խոսենք”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում ՛՛Փարաջանովի հետադարձ լույսը՛՛ խորագրով ցուցահանդեսում տեղ գտած նկարներից մեկում ինչու է պատկերված Թուրքիայի դրոշը:

Թանգարանի տնօրենը կարծում է, որ ոչ մի դեպքում չի կարելի Փարաջանովի արվեստի հետ նման զուգահեռներ տանել, քանի որ նրա արվեստը բարություն ու գեղեցկություն էր քարոզում, ճաշակ զարգացնում։ ”Ես այս գործը երբեք դրոշ չեմ ընկալել, որովհետև դրոշն ունի իր չափերը, իսկ սա այդ չափերի մեջ չի տեղավորվում , սա շատ թույլ է”,-ասաց նա և խնդրեց ավելի շատ ուշադրություն դարձնել փարաջանովյան շունչ կրող շատ ավելի արժանի նկարների ու կոլաժների։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ