02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. Տարոն Սահակյանի եղբայրը մանրամասներ է ներկայացրել

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից», – նշել է Ռոմանը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին, նրան խոշտանգելով սպանել են Բաքվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ