07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ շտապ քննարկել պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը. Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ըննդիմադիրներին առաջարկում է հրաժարվել պատգամավորական մանդատից։
 
«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:
 
Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։
 
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։
Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։
 
Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք», – ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ