Փաշինյանի երբեմնի թիմակիցն աղմկահարույց գրառում է արել
Հեղափոխության երբեմնի աջակից, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը գրել է. «Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։
Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։
Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։
Հ․Գ․ Չդիմացա»։