22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքան է կազմում պատգամավորների աշխատավարձը տարբեր երկրներում. «Ժողովուրդ»

Ամեն անգամ, երբ մամուլը գրում է պատգամավորների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին, հասարակության մեծ մասը սկսում է դժգոհել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները «յուղոտ» փողեր են ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե խորհրդարանական աշխատանքի համար ինչպես են վարձրատրվում տարբեր երկրներում:

Այսպես, մեր հարևան Ադրբեջանում Միլի Մեջլիսի նախագահն ամսական 2475 մանաթ աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1270 եվրոյի, նախագահի առաջին տեղակալը՝ 2227.5 մանաթ ( 1142 եվրո) աշխատավարձ է ստանում: Միլի Մեջլիսի պատգամավորը ստանում է նախագահի ամսական աշխատավարձի 70 %-ի չափով գումար՝ 1732.5 մանաթ (888 եվրո)։ Բացի այդ, Միլի Մեջլիսի նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովների և կոմիտեների նախագահները և նրանց տեղակալները, պատգամավորները ստանում են պաշտոնական աշխատավարձի 50 %-ի չափով հավելավճար՝ պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի համար:

Գերմանիայի Հիմնական օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է՝ խորհրդարանի անդամները պետք է այնքան աշխատավարձ ստանան, ինչը կպաշտպանի նրանց անկախությունը: Սա նշանակում է, որ խորհրդարանականները պետք է այնքան վարձատրվեն, որ նրանք այլ եկամուտների կարիք չունենան։ Որպես հաշվարկային թիվ է վերցվել Դաշնային գերագույն դատարանի շարքային դատավորի աշխատավարձը։ «Խորհրդարանական փոխհատուցումը» վերանայվում է ամեն տարի հուլիսի 1-ին, և ներկայումս այն սահմանվում է ամսական մոտ 10 հազար եվրո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է նաև առանց հարկերի միանվագ ծախսերի հավելավճար, որը նախատեսված է հոգալու մանդատի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ գրասենյակային տարածքի և անձնակազմի վարձավճարը: Հավելավճարի չափն ամեն տարի փոխվում ու վերանայվում է: Այս տարի այն կազմել է 4561 եվրո:

Ֆրանսիայում օրենսդիրներն ամսական 7200 եվրո աշխատավարձ են ստանում: Աշխատավարձից բացի, գոյություն ունի նաև «Պաշտոնական ծախսերը ներկայացնող» փոխհատուցում՝ ամսական 5.868 եվրոյի չափով: Վրաստանում պատգամավորների աշխատավարձերը հետևյալ կերպ են բաշխվում՝ խորհրդարանի նախագահը՝ 6.738 հազար լարի աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1870 եվրոյի, նախագահի տեղակալը՝ 6.403 հազար լարի (1770 եվրո): Վրացի պատգամավորի աշխատավարձը կազմում է 4624 լարի (1280 եվրո): Ի դեպ, վրացի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները տարբեր աշխատվարձեր են ստանում: Ռուսաստանում պատգամավորի միջին ամսական աշխատավարձը 467000 ռուբլի է, եվրոյի վերածած՝ այն կազմում է 5720։

Թեև պաշտոնական աղբյուրներում պատգամավորների ու Դումայի նախագահի կամ տեղակալների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ, բայց, ըստ տարբեր աղբյուրների, ռուս պատգամավորները տարեկան 4 անգամ, այսինքն՝ եռամսյակը մեկ նաև պարգևավճար են ստանում: Այն պատգամավորները, որ մայրաքաղաք Մոսկվայում բնակարան չունեն, նաև բնակարանով են ապահովվում: Պետությունը հոգում է նաև ավտոմեքենա չունեցող պատգամավորների տրանսպորտային միջոցի հարցը՝ նրանց հատկացնելով Ford Mondeo կամ Audi մակնիշի ավտոմեքենա:

Եւ այս ֆոնին ՀՀ ԱԺ պատգամավորերկի աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ համեմատած անգամ նախարարների ու մարզպետների աշխատավարձերի հետ, որոնք 1 մլն դրամից ավելի են կազմում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ