05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոտավոր պատկերացումն ունենք՝ ինչի հիման վրա է որոշվել, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածներն ադրբեջանական են

Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել՝ որ հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են։

Գրիգորյանը նկատեց՝ ողջամտության տրամաբանության և 1920-ականների քարտեզի, թեպետ սահմանազատում դեռ չի էլ իրականացել։

«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այսինքն, հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք պատկերացումն ունենք այդ սահմանի, որի հիմքը 1920-ականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցնելու համար առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք», – ասաց Գրիգորյանը։skype sharing button

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ