07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քանի որ մեկ մարդ որոշեց, որ սկսում է բանակցությունները զրոյական կետից, ուրեմն պիտի զրոյացներ մեր բանակցային բոլոր հաղթանակած առավելությունները․ հիմա ի՞նչ են բանակցելու․ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ շեշտելով, որ առաջին պատերազմի հաղթանակից հետո մեր բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա։

«Դա Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին էր, 7 շրջանը, դա ՀՀ մարտունակ բանակն էր և այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանն էր՝ Վարդենիսից մինչև Արաքս գետը։ Դա մեզ ուժ էր տալիս բանակցային ամբողջ գործընթացում։ Եվ քայլ առ քայլ մենք արձանագրում էինք դիվանագիտական հաղթանակներ», – շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա արձանագրեց նաև, որ գործող իշխանությունների մեղքով հայկական կողմը կորցրել է բանակցային իր բոլոր առավելությունները, քանի որ միանձնյա որոշում կայացվեց բանակցություններն սկսել զրոյական կետից։ 

«Քանի որ մեկ մարդ որոշեց, որ ինքն սկսում է բանակցությունները զրոյական կետից, ուրեմն ինքը պիտի զրոյացներ մեր բոլոր բանակցային առավելությունները, մեր հաղթանակած առավելությունները։ Հիմա ի՞նչ են բանակցելու․ բանակցությունները հաջողված են լինում, երբ հենվում են փոխզիջումների վրա։ Հիմա մենք ի՞նչ ունենք փոխզիջելու։ Ոչինչ չի մնացել», – փաստեց Ռոբերտ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ