Օդի ջերմաստիճանը կնվազի շուրջ 6 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին Henaran.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ամպրոպի ժամանակ նկնկատվի քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ և կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: Երևանում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: