“Ակսել Բակունց” հուշամեդալ Պասկալեւային
Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտի կինովավերագրությունը կերտելու եւ այդ գոյամարտի մասին համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը մատուցելու ասպարեզում ներդրած ավանդի համար Սյունիքի մարզպետի որոշմամբ “Ակսել Բակունց” ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան:
Նա Սյունիքում էր եւ անձամբ ստացավ հուշամեդալը: Ցվետանան` որդու Դավիթի հետ էր եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սյունիք մեկնելու առիթը նրա “Արցախի վերքերը” վավերագրական ֆիլմի ցուցադրությունն էր:
“Պատերազմի դժվար տարիներին` սկսած 1992-ից, շատ եմ եղել Կապանում, Սյունիքում: Վերջին անգամ այցելել եմ երեք տարի առաջ` որպես զբոսաշրջիկ եւ արդեն հասցրեցի նկատել, որ Կապանը, Սյունիքը զգալիորեն փոխվել է դեպի լավը”, – ասաց Պասկալեւան: