22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Իշխանությունները բռնաճնշումներով պարտադրում են «ճամբարափոխ» լինել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։

Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։

 
Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել նաեւ պաշտոնական աղբյուրներից, սակայն առաջարկեցին դիմել գրավոր հարցմամբ եւ պատասխանը կներկայացնենք այն ստանալուց հետո։

Նշենք, որ մեր ոչ պաշտոնական տեղեկություններով՝ գործը հարուցվել է խախտումներով, քանզի այդ ընթացքում Ի.Զաքարյանն արդեն ունեցել է անձեռնմխելիության կարգավիճակ, իսկ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է անձեռնմխելիության հաղթահարում, որն այս դեպքում չի ապահովվել։ Սակայն Ի.Զաքարյանը մտադրվել է ոչ թե պայքարել բռնաճնշումների դեմ, այլ «հավաքագրվել» ազգադավ իշխանությունների կողմից։ Չունի նաեւ այնքան պատիվ, որ պարզապես հայտարարի մանդատը վայր դնելու մասին։

Գրեթե նույն մեխանիզմն է, ինչը գործեց նախկին բհկական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարագայում, որին եւս իշխանությունները «վերբովկա» արեցին՝ քննվող քրեական գործերի միջոցով։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ