Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը՝ Մոլնուպիրավիրը․ Կարեն Ավագյան
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը՝ Մոլնուպիրավիրը։
Այն կտրամադրվի կովիդի դեմ բուժվող և առավել խոցելի բուժառուներին։
Սկզբնական շրջանում այն ստեղծվել է որպես հարբուխի դեմ դեղորայք։ Կլինիկական փորձարկումների ընթացքում հաստատվել է, որ դեղորահաբը նվազեցնում է հոսպիտալացվելու և մահվան ռիսկայնությունը։ Շատ հետազոտողներ կարծում են, որ այն կարող է կտրուկ փոխել իրավիճակը համավարկի հետ կապված։
Դեղահաբն ընդունելու համար հոսպիտալացում պետք չէ և այն կարող է օգտագործվել բուժառուների կողմից ինքնուրույնաբար։
Հ.Գ. Սակայն սա պատվաստման գործընթացի հետ կապ չունի։ Պատվաստվել պետք է միչև դեղի ամբողջական կիրառություն»։