04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կոտայքում թեժ է լինելու. «Փաստ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու:

Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնականքաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի Նարեկ Հարությունյանը, Հրազդանում՝ Սևակ Միքայել յանը, Նոր Հաճնում՝ Սահակ Գյուլինյանը, Աբովյանում՝ Պավել Ցուգունյանը, Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը, Նաիրի համայնքում՝ Վաղարշակ Ամիրխանյանը։ Ամենասուր պայքարը, ենթադրվում է, Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ, ինչպես և օրեր առաջ գրել էինք, ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը հայտնի է իր անվան կրճատ՝ Պաշ տարբերակով։

Ցուգունյանը նախ նշանակվել էր Կոտայքի մարզպետի օգնական, ապա՝ Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ