«Գուլո ջան, դու բոլորից լավ ես նկարել»/վիդեո/
Գեղանկարիչ, պրոֆեսոր Խաչիկ Ազիզյանը իր կտավները վրձնում է զգացմունքի և երևակայության միախառնման արդյունքում: Հայրը նույնպես գեղանկարիչ էր, գունազգացողությունը փոխանցված գեներով պատկեր ու ձև ստացավ դեռևս մանուկ հասակից:
Մեզ հետ զրույցում գեղանկարիչը հիշեց մի պատմություն, որը ամուր թելերով կապված է սիրելի կտավի և Երվանդ Քոչարի հետ:
«Ես 11 տարեկան էի: Նարիչների մի խումբ գնաց Ծաղկաձոր, որտեղ նկարիչների միության հանգստյան տունն է: Ես էլ գնացի հորս հետ: Հետո բոլորով գնացին Կեչառիսի բակ ու սկսեցին նկարել: Ես բացեցի գործիքներս ու սկսեցի նկարել: Քոչարը մոտենում էր բոլորին, նայում էր գործերը: Հետո մոտեցավ ինձ ու ասաց՝ Գուլո ջան, դու բոլորից լավ ես նկարե»:
Մանրամասները՝ տեսանյութում: