24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում իրադրությունն այսօր հանգիստ է. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ  ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։ Անզեն աչքով էլ երևում է, որ ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից սկսած, Երասխ գյուղը թշնամու կողմից կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանցիները դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթացի մասին:

Նշենք, որ ՄԻՊ-ի այդ առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել են նաև Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Բախում է տեղի ունեցել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայկական կողմից եղել է 6 վիրավոր:

Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Թշնամին շարունակել է հրադադարի խախտումները նաև Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ-ի սանիտարական մեքենան:
Իրադրությունն այսօրվա դրությամբ հանգիստ է։

Այլ թեմաներ

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից:

«Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել», – ասել է ԱԽ քարտուղարը։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում Պն զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում տեղի են ունեցել մարտավարական, մասնագիտական վարժանքներ, զորամիավորման զորամասերի հրամկազմների հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, և այլն։
Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները վերջին շաբաթների ընթացքում ոչ ակտիվ քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են սահմանագծի տարբեր հատվածներում ծավալվող իրադարձությունները,Արցախում տեղի ունեցող հայ-ադրբեջանական վերջին բախումները,  փորձագիտական շրջանակների կողմից քննարկվել ու բարձրաձայնվել են այդ թեմաների շուրջ առկա ռիսկերն ու սպառնալիքները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ