20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպանության փորձ կատարած զինվորի տատը կառավարության մոտ ուշագնաց եղավ /ֆոտո, վիդեո/

Այսօր կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել սեւազգեստ մայրերը: Տարբեր տարիներին բանակում զոհված,  ինչպես նաեւ իրենց զավակների զինծառայության ընթացքում առաջացած այս կամ այն խնդիրներ բարձրացնող մայրերը, ինչպես միշտ, պահանջում են արդարություն:

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ հացադուլ անող զինծառայողի մայր Շամիրամ Միքայելյանի մայրը` 65-ամյա Գոհար Չիֆլիկյանը,  կառավարության շենքի առաջ իրեն լավ չի զգացել եւ ուշագնաց է եղել: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Շամիրամ Միքայելյանը մոր հետ կառավարության մոտ հացադուլի էր նստել հունիսի 26-ին: Այսօր նրանք կրկին վերադարձել են կառավարության շենք: “Հացադուլ ընդդեմ անարդարության, սպայի կողմից միտումնավոր շարքային զինվորին ստորացնելու և ինքնասպանության դրդելու համար: Եթե որևիցե մեկը խանգարի իմ հացադուլը, ինքնահրկիզման կդիմեմ: Իմ պահանջն է` զինվորին տալ իրեն հասանելիք արձակուրդը բուժման համար”,-նշված է Շամիրամ Միքայելյանի պաստառի վրա:

Զինվորի մոր խոսքով, իր որդին` Ռուբեն Միքայելյանը 2011-ի հուլիսի 1-ից ծառայել է Սիսիանի զորամաերից մեկում: Ծառայությունից մեկ ամիս անց միջադեպ է տեղի ունեցել. որդին  շարային պատաստության ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել  զինվորների կողմից, որին օրեր անց հաջորդել է իր որդու հրապարակային ստորացումը սպայի կողմից, այն բանի համար, որ նա վկայություն է տվել ծեծի փաստի առիթով: Շամիրամ Միքայելյանի պնդմամբ, սպան իր որդուն հրապարակավ անվանել է “գործ տվող, բ…”, հասցրել ինքնասպանության եւ նա կտրել է երակները, բարեբախտաբար` ողջ է մնացել: Այժմ Ռուբեն Միքայելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել սիմուլյացիայի համար /ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մաս/:

Զինվորի մայրը պնդում է, որ իր որդին սրտի բնածին արատ ունի եւ նման հիվանդությամբ չպետք է անցներ շարային պատրաստություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ