15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

10 հազար ապահովագրված անձինք դիմել են ապահովագրական ընկերություններին

20 տարի առաջ սրտամկանի ինֆարկտի բուժումը տեւում էր ամիսներ,  եւ հիվանդների մի մասն այդպես էլ հաշմանդամ էր մնում: Այսօր մարդը կարող է  վիրահատվել կամ ստենդավորման ենթարկվել եւ  1-2 օր հետո աշխատանքի վերադառնալ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, սա բերելով որպես  զարգացման եւ առաջընթացի օրինակ, նշեց, որ կառավարությունը ծրագիր ունի, որով  առաջիկա 5 տարիներին շտապ ցուցումով սրտի վիրահատությունը  կընդգրկվի պետպատվերի համակարգ: Եւ եթե հաշվի առնենք, որ սրտանոթային, դիաբետիկ եւ չարորակ ուռուցքներից մահացությունն 85 տոկոս է, ապա կարելի է պատկերացնել, թե առողջապահության ապահովագրության ծրագրի իրականացումն ինչպիսի արդյունքների կբերի, նշեց Ա. Բաբլոյանը:

Առողջապահության ֆինանսավորման լավագույն մոդելն ապահովագրությունն է, համոզմունք հայտնեց  “Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա՛՛ ԻԱՄ տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Այն, որ պետական հատվածում աշխատող 120 հազար անձինք ընդգրկվեցին համակարգում, ըստ փորձագետի՝ խոսում է իշխանությունների կողմից գիտակցական մոտեցման մասին: Ա. Օհանջանյանի կարծիքով՝ համակարգը ներդրվեց գուցեեւ հապշտապ, բայց  այն կայանում է ՝ ի պատիվ ապահովագրական ընկերությունների:

՛՛Վերջին 2,5 ամսում մոտ 10 հազար ապահովագրված անձինք դիմել են ապահովագրական ընկերություններին, նրանց մի մասը ստացել է բուժում,  150-ի դեպքում էլ սրտի թանկարժեք  վիրահատություն է կատարվել: Հաշվի առնենք, որ մեր երկրում գրանցված տարեկան մահացությունների կեսն արյան շրջանառության հետ կապված հիվանդություններից է՝ 13-14 հազ. քաղաքացի, ու հիմա պետությունը պատրաստ է նրանց կյանքը փրկել՛՛,- ասաց նա:

Ե՞րբ կավարտվի գործընթացը.  Արա Բաբլոյանն այն մշտական պրոցես է համարում, եւ նրա խոսքով՝ երբեք չեն կարողանա ասել, որ գործը վերջնականապես  ավարտված է, բայց առաջին հատվածը, որով հասարակության հիմնական մասը կապահովագրվի, նրա խոսքով՝ կտեւի 5-10 տարի:

Հաջորդ փուլում մասնավոր ընկերություններն են՝ դարձյալ ապահովագրության պարտադիր ֆիքսված հատվածով, որն, ինչպես բանախոսները տեղեկացրին, նույնն է լինելու պետական եւ մասնավոր ընկերությունների համար:

Կմնա արդյոք պետպատվերը ապահովագրության գործն ավարտելուց հետո հարցին Արա Բաբլոյանը , որպես պատասխան, ներկայացրեց իր կարծիքը. ՛՛Պետպատվերը պիտի լինի ծրագրային ֆինանսավորման մեջ եւ քրոնիկ հիվանդությունների ծառայություններն սպասարկելիս, ոչ թե անհատական դեպքերում. անհատները լիարժեք կտեղափոխվեն ապահովագրական դաշտ:  Իսկ կենսաթոշակառուների , նպաստառուների  եվ այլ չաշխատող հատվածի հարցը կլուծի պետությունը՝ կշարունակի կամ պետպատվերով , կամ՝ որպես ապահովադիր վճարել այդ ծառայությունների արժեքը՛՛:

Մի կարեւոր տեղեկություն եւս բանախոսների կողմից՝ ծառայությունների գինը պետպատվերի սահմաններում եւ ապահովագրություն ունեցող մարդու համար կլինի նույնը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ