23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է. «Ժողովուրդ»

ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում:

Կարելի է ասել՝ ԱԺ ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է, ոչ ոքի չի հետաքրքրում օրենսդրությունը: Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության նիստ չի հրավիրել, քննարկումներ չկան, քանի որ ոչ ոքի չի էլ կարողանալու «բռնացնել» բերել ԱԺ, ինքն էլ կորոնավարակի դեմ է բուժվում:

Պարապուրդ բառի ապացույցը նաեւ թվերն են. ԱԺ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ 85 նախագծերից միայն մեկն են հեղինակել իշխող խմբակցության պատգամավորները., մյուսները կառավարության եւ ընդդիմադիրների նախագծերն են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ