22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում անորակ զենք-զինամթերքը չի ընդունվել». Էդուարդ Շարմազանովը՝ Դավիթ Տոնոյանի կալանավորման մասին

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ ի համար անակնկալ է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը նոր է իմանում բանակում անորակ զենքի գնումների մասին եւ նոր է դրանց մասին բարձրաձայնում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս կալանավորումների տեսքով: Հիշեցնենք, անորակ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պետությանն առանձնակի խոշոր չափերի վնաս պատճառելու կասկածանքով օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նրա նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը, որը չորս քրեական գործերով է անցնում, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Խոսքը մոտ երեք միլիարդ դրամի մասին է: Այս աղմկահարույց գործում Էդուարդ Շարմազանովը ակնհայտ է համարում քաղաքական հնարքի տարրը. «Մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) թուրքերի հետ գնում է քարդաշության, նման ձերբակալություններով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել»:

ԱԱԾ-ի առաջին եւ երկրորդ հաղորդագրություններում նշված ժամանակային տարբերությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի, բավական խոսուն են. «Այն, ինչի մասին խոսվում է, կապ չունի  նախկին իշխանության հետ, թեեւ անհաջող քարոզ է տարվում իշխանության ներկայացուցիչների կողմից: Փաստը մեկն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում անորակ զենք-զինամթերքը ի պահ է տրվել եւ չի ընդունվել»:

Նելլի Գրիգորյան

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ