03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչո՞ւ։ Ասեմ…
Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։

Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։

Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։

Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։

Հայաստանի իշխանությունը, ինչպես հունվարի 11-ին, այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։

Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։

Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ