02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմից ամենաշատը կտուժի Վրաստանը. Վաշաձե

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսի, հաղթող կլինի Ռուսաստանը, որը հօգուտ իրեն կկարգավորի Հարավային Կովկասի խնդիրը: Իսկ ամենաշատը կտուժի Վրաստանը, քանի որ Ռուսաստանն այս անգամ էլ կփորձի Լեռնային Ղարաբաղի միջոցով ուժ գործադրել Վրաստանի վրա:

“civil.ge”-ին տված հարցազրույցում նման տեսակետ է ներկայացրել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` ընդգծելով, որ իրենց համար կարեւոր է ԼՂ խնդրի լուծումը: Նախարարը հույս է հայտնել, որ “բոլորը խելամիտ կգտնվեն եւ թույլ չեն տա նոր պատերազմ Անդրկովկասում”:

Վաշաձեն նկատել է, որ հարեւան երկրների չլուծված խնդիրները բացասաբար են անդրադառնում իրենց վրա: Այդ պատճառով էլ տարածաշրջանում խաղաղության պահպանումը բխում է Վրաստանի շահերից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ