07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. «Հրապարակ»

. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

«Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչեւ ժամը լրանա»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մի քանի օրով փակեցին ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ ո՛չ հայկական, ո՛չ իրանական ավտոմեքենաներ անցնեին։ Հետո իբրեւ թե բացվեց, բայց երթեւեկությունն ուղեկցումով է եւ նման սահմանափակումներով: Քահանան ասել է, որ ավտոմեքենաների կամ ուղեւորների զննում չեն իրականացնում, պարզապես մեքենաները հավաքվում են եւ մեր միջպետական ճանապարհով անցնում են ժամը մեկ, ռուսների ուղեկցությամբ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ