22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

8 ամսում օդային ճանապարհով երկիրը լքել է 64 հազար 76 մարդ. Գագիկ Համբարյան

Քաղաքաագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Շարունկավում է մասսայական արտագաղթը. 8 ամսում օդային ճանապարհով երկիրը լքել է 64 հազար 76 մարդ

Նիկոլ Անհողնին սպասարկողները բացարձակ չեն անդրադառնում իրենց կուռքի կառավարման աղետալի հետևանքներին…

Մինչ Նիկոլ Անհողը 2020 թ-ի սետտեմբերին հայտարարում էր, որ 2050 թ-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի, այս հայտարարությունից ընդամենը մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ միայն 2021 թ-ի ութ ամիսների տվյալների համաձայն “Զվարթնոց” և “Շիրակ” օդանավակայաններով Հայաստան ժամանածների և մեկնածների բացասական սադլոն կազմել է 64 հազար 76 մարդ… Այս թվի մեջ արտացոլված չեն Հայաստանից ցամաքային տրանսպորտով մեկնածների և չվերադարձածների թիվը, որը ևս բավական մեծ կլինի…

Նիկոլ Անհողը որոշ ժամանակ առաջ նաև հայտարարում էր, որ 2018 թ-ի համեմատ 2021 թ-ին Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է մոտ 35 հազար դրամով, այնինչ, կոնկրետ իմ աշխատավարձը դե ֆակտո նվազել է 2 հազար դրամով…Թե ու՛մ աշխատավարձին է գումարում մեր նվազած աշխատավարձը կապիտուլյանտը և ստանում իր ցանկալի այդ մոտ 35 հազար դրամով բարձրացումը, ենթադրում եմ, բոլորին է հայտնի…

Ստացվում է, ներկա աղետալի արտագաղթը կանգնեցնել չկարողացող Նիկոլ Անհողը, որի ապիկար կառավարման արդյունքում ՀՀ “հպարտ” քաղաքացիներն ուղղակի փախուստի են դիմում երկրից, ապագայի 5 միլիոն բնակչության մասին է խոսում, այնինչ, եթե այս տեմպերով շարունակվի 2050 թ-ին Հայաստանում 500 հազար մարդ չի մնա…

Չի բացառվում, որ եթե այս տեմպերը պահպանվեն, մինչև տարեվերջ միայն օդային տրանսպորտով Հայաստանի լքողների թիվն անցնի 100 հազարից…»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ