26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նախօրեին խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։

Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ մայոր Ավետիք Մուրադյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ