26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստորագրահավաք՝ Անահիտ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով

«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ:

Նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ստորագրահավաքը սկսում են այսօրվանից և ավարտելու են 2021թ. հոկտեմբերի 7-ին:

«Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, [email protected]):

. Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) [email protected]   էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈւՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով:

. Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:

.Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝

1. Հանրագրի ստորագրություններ – Ստորագրահավաք

28.09.2021թ.-07.10.2021

2. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում – Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.

3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին – Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.

4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում – Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ

5. Հանրային իրազեկում – Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ

6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով – Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.

Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ