26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պարզվում է, որ դրա իրական գինը տատանվում է 2000-3000 դրամի միջակայքում. այս մասին իհարկե քաջատեղյակ է առողջապահության նախարարությունը…». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատվաստման անհրաժեշտությունը հանգեցնում է ոչ միայն վարակի կանխարգելմանը, այլև առիթ դարձավ բացահայտելու, թե որքան է ՊՇՌ թեստի իրական արժեքը: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ ավել գումար են ստիպված վճարել ՊՇՌ թեստի համար:

Պարզվում է, որ դրա իրական գինը տատանվում է 2000-3000 դրամի միջակայքում:

Իսկ ՀՀ-ում այդ հետազոտության գինը 15.000 դրամ է:

Գրեթե նույն պատկերն է նաև հակամարմինների որոշման հետազոտության գների մասով:

Այս մասին իհարկե քաջատեղյակ է առողջապահության նախարարությունը: Շատ լավ գիտեն, որ կիրառվող թեստերի և դրանց համար սահմանված գները էական անհամապատասպանություններ ունեն:

Ինչպես համավարակի կանխարգելման տապալման և պատվաստման խիստ անհրաժեշտ գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման դեպքում, այս դեպքում ևս արձագանք չկա, բեռը թեթևացնելուն միտված քայլեր չկան, ոլորտի գնային քաղաքականությունը կարգավորող մարմինների հետ քննարկումներ և լուծումների փնտրտուք չկա:

Չէ, որ իրենք այլընտրանքը ՀՀ քաղաքացիներին արդեն առաջարկել են` կամ հարմարվում ես գներին ու պայմաններին կամ ազատ ես դառնալու գործազուրկ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ