26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Անհնար է խոսել խաղաղության մասին, երբ մեկ տարի առաջ 5000 հայորդի սպանվել է թուրքական յաթաղանից». Նարինե Մեհրաբյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանն այն կարծիքին է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային դերակատարների լուրջ փոփոխություններ կարող են գրանցվել:

«Հենց հիմա մենք այդ տուրբուլենտ ժամանակաշրջանի միջով ենք անցնում: Այս ընթացքում մեր դիվանագիտության շնորհիվ պետք է փորձենք ցանկացած հնարավոր զարգացում ծառայեցնել ՀՀ-ին: Մասնավորապես, Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող նույնիսկ լոկալ զարգացումները պետք է դիվանագիտական խողովակներով ի շահ Հայաստանի ծառայեցնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ տեղյակ չէ, թե ԱԳՆ-ն այս պահին ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ:
 
 
Նա նկատեց՝ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ հետպատերազմյան ցնցումներն ապացուցում են, որ հիմա Հայաստանն ունի տկար դիվանագիտություն, տկար պաշտպանողական մեխանիզմներ. «Նույնիսկ հայտարարությունների մակարդակով տեղեկատվական դաշտը փակելու հարցը չենք լուծում: 21-րդ դարում պատերազմները հիբրիդային են և ուղեկցվում են երեք գոտիներով՝ տեղեկատվական, մարտի դաշտում և դիվանագիտական հարթակում մղվող պատերազմներ: Ժամանակակից աշխարհում մոբիլ լինելու, մարտահրավերներին դիմագրավելու, սեփական անկախությունը և պետականությունը պահելու հիմնային արժեքներն են երեք հարթակներով պատերազմելը: Նույն բացը ունենք նաև դիվանագիտական հարթակում, որովհետև Ադրբեջանի կողմից արվող ապակառուցողական քայլերն այնքան շատ են, այնքան ցայտուն ու տեսանելի են, որ դրանք թմբկահարելու, ամեն տարբերակով աշխարհին ցույց տալու համար նույնիսկ որևէ հավելյալ ջանք գործադրելու կարիք չկա: Դրանք հայտարարություններ են, որ կարելի է ընդամենը սղագրել, հասցեական ձևակերպումներ անել և օգտագործել ըստ թիրախների»:
 
Նարինե Մեհրաբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում բարձրաձայնում էր այն խնդիրները, որոնք, հակառակը՝ վերաբերում են Հայաստանին,  ամբողջը իրականացվել է ադրբեջանական կողմից. «Այսինքն՝ իրենք նույնիսկ կարողանում են արհեստածին թեմաներ բարձրացնել և թմբկահարել, իսկ մենք դրանց առկայության դեպքում համապատասխան բարձրաձայնում, լուսաբանում չենք իրականացնում, ԵԱՀԿ ՄԽ-ում քննարկելու, ՌԴ-ի հետ համագործակցությունը ավելի հստակ, թափանցիկ և բազմակողմ դարձնելու հարցերը չենք կարողանում ծառայեցնել մեր շահերին»:

Հարցին՝ չնայած Հայաստանի իշխանությունների խաղաղասիրական հայտարարություններին՝ Ալիևը ՄԱԿ-ում ասաց, թե դեռ չի տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկին. ո՞րն է լինելու այդ խաղաղության պայմանագրի գինը, արդյո՞ք գոնե այս անգամ ժողովուրդը չպետք է տեղյակ լինի ստորագրվող փաստաթղթից, թե՞ Նիկոլ Փաշինյանին վերընտրելով՝ ընտրելու իրավունք ունեցողների 26 տոկոսը նրան լիազորել է Հայաստանի անունից ստորագրել այն ամենը, ինչ ինքը նպատակահարմար կգտնի, նա պատասխանեց. «Այլևս բավ է շահարկել այն թեզը, որ ժողովուրդը պետք է լինի իշխանության պատյանը. Ճիշտ հակառակը՝ իշխանությունը պետք է պաշտպանի ժողովրդին: Եվ անել ցանկացած քայլ, որ այնուհետև կարելի է արդարացնել այն հանգամանքով, որ ժողովուրդն է ընտրել, այդ գործիքակազմը որոշ ժամանակ անց իրեն լիովին սպառելու է, որովհետև ժողովրդին չի ասվել այն քայլերի հաջորդականությունը, որոնք իրականացվելու են:

Ավելին, որոշակի հանգամանքների ի հայտ գալու պարագայում, երբևիցե չի կարելի ժողովրդին սարքել պատյան՝ իշխանության համար: Հակառակը՝ իշխանությունը կոչված է ժողովրդի հարցերը լուծելու, կառավարելու համար, և եթե նրանք այնքան տկարամիտ են, որ չենք կարողանում այդ բոլոր հանգամանքները ի մի բերել, ապա Հանթինգտոնն ասել է, որ տկար իշխանություններն այնքան սնանկ ենք, որքան տգետ ուսուցիչը կամ կոռումպացված դատավորը: Ժողովուրդն իրավունք ունի ինչ-որ տեղ սխալվելու, սակայն իշխանությունները, գոնե ճակատագրական հարցում, այդ իրավունքը չունեն, իսկ սխալվելու դեպքում վարձահատույց են լինում իշխանությամբ:

Եթե դու շարունակում ես լինել իշխանություն, կրում ես այն ողջ բեռը, որը նախատեսված է պետական ինստիտուտները ներկայացնող անհատների համար, արտաքին աշխարհում հավուր պատշաճի հաղորդակցվելու համար: Չեմ ուզում կիսել այն պարտվողական հոգեբանությունը, որ մենք՝ որպես պարտված կողմ, ցանկացած հարցում պետք է այնքան տկարամիտ լինենք, որ առանց բանակցելու, առանց սեփական շահը առաջ տանելու՝ որոշենք, որ պետք է հնազանդվենք արտաքին մարտահրավերներին կամ նույնիսկ գեոպոլիտիկ խաղացողներին»:

Նարինե Մեհրաբյանը շեշտեց. «Խաղաղության մասին խոսել այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 5000 հայորդի սպանվել է թուրքական յաթաղանից, անհնար է: Բոլոր պատերազմներն են մի օր ավարտվում, և ես չեմ հավատում, որ լինի Հայաստանում մի հայ, որ չուզենա՝ Հայաստանն ապաշրջափակված լինի, որ չուզենա՝ Հայաստանը շատ լուրջ հնարավորություններ ունենա, բայց այս պահին նման քաղաքականություն վարելու դեպքում, երբ մենք Հայաստանը չենք պատրաստել այդ սահմանների բացմանը, երբ չունենք այնպիսի տնտեսական երաշխիքներ, որ սահմանները բացելուց հետո թուրքական կապիտալի լրջագույն ներհոսք չի լինի Հայաստան, որի արդյունքում Հայաստանը ոչ թե կզարգանա, այլ կդառնա թուրքական վիլայեթ, սխալ է:

Սյունիքը թուրքական աշխարհի համար խոչընդոտ է, որպեսզի պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչվի, այսինքն՝ դա այն մեկնարկային կետն է, որը մեզ սուվերենության չափաբաժին է ընձեռում, մենք կարողանում ենք բանակցել բարձր դիրքերից, որովհետև այս դեպքում իրենք կախում ունենք մեզնից, ոչ թե մենք՝ իրենցից: Իսկ ամբողջությամբ տալով մեր բոլոր խաղաքարտերը՝ այլևս ի զորու չենք լինելու մեր պետական շահը պաշտպանել և առաջ մղել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ