05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը. «Հրապարակ»

«Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։

Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն։ «Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել»,- ասաց համայնքապետը»,-գրում է թերթը։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ