Մանուչարյանը` բարոյականության եւ քաղաքակնության մասին
“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագորղների հետ հանդիպմանը գերադասեց Հայաստանի ներքաղաքական խնիրդներին քիչ անդրադառնալ: Նա համոզված է , որ այն, ինչ Հայաստանում համարում ենք քաղաքականություն՝ հեռու է դասական քաղաքականությունից:Սակայն այնուամենայիվ, իր կարծիքով ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում առանձին թեկնածու է առաջադրելու, բայց անունը չասաց: Մանուչարյանը նաեւ ակնակալիքներ չունի կառավարության ծրագրից:
“Մենք մի մեծ փոշեծծիչ ենք դրել Հայաստանի կենտրոնում, որը կազմված է նախարարներից եւ օլիգարխներից, որոնք հավաքում են ողջ բնակչության փողերը: Փողը կենտրոնանում է օլիգարխների ձեռքում, ինչպես նաեւ կառավարությունում եւ իշխանության մեջ քողարկված օլիգարխների ձեռքում: Այդ փողը գնում է արտասահմանյան հաշիվներին, ունեցվածք ձեռք բերելու համար: Փաստորեն, մենք այդ փողով ֆինանսավորում ենք Արեւմուտքի տնտեսությունը”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի ճաղերի հետեւում հայտնվելուն, ապա բանախոսը բարոյական հարթության մեջ անընդունելի է համարում, բայց եւ այնպես` քաղաքականությունը թելադրող է: