03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի․․․»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբգարս 13-14 տարեկան էր, նայեց ինձ ու հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ նոր միայն 1991 ին անկախացել։
Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։

Այդ հարցը տալուց 4-5 տարի անց Աբգարս իր հազարավոր ընկերների հետ իրենց ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեցին մեր Անկախության համար։

Գնահատեք, գոնե այս արհավիրքից հետո հասկացեք՝ ինչ է պետությունը, հայրենիքը։

Շնորհավոր Հայաստան քո Անկախության օրդ։ Մի օր կունենաս քեզ արժանի քաղաքացիներ։ Կունենաս ՀՀ քաղաքացիներ, որոնց առաջնորդները Անկախության օրը բայրաքթարների շոու չեն կազմակերպի, կունենաս գործիչներ, որոնք կհասկանան, որ Անկախության օրը ժողովրդին, առավել եւս երթով, այն էլ հերոս տղերքի ծնողներին Եռաբլուր չեն տանում։ Ամեն ինչ էլ կունենաս, իմ Սուրբ հայրենիք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ