06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին:
 
Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում:
Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել:
 
Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում: Հերթ էր կանգնում դրսում բոլորի, այդ թվում հայ սպանողներին ու Հայաստանի վախճանին սպասողների կոշիկները լիզելու համար:
Ժամանակը մոտենում է: Բոլոր խոստումները, որոնք տրվել են միջազգային խաղացողներին, մեր դաշնակիցներին ու թշնամիներին բացահայտվելու են: Առերեսումներից խուսափել չի լինելու։
 
Մնացել է հասկանել, մենք, որպես հասարակություն որքան ամուր ենք դիմակայելու թշնամուն և թշնամու կոշիկ լիզող նիկոլին»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ