02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը. Արթուր Ղամբարյան

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ խոսելու ենք Հայաստանի անկախության ծննդականի (արտահայտությունը՝ ժամանակակից Արամ Մանուկյանի) իրավաքաղաքական բնույթի մասին։

Միայն պետականապահպանության հարցում առկա անորոշությունները, պետականության մայրամուտի իրական վտանգները պետք է առիթ հանդիսանային արժևորելու Անկախության հռչակագրում արտացոլված պետականապահպանության սկզբունքները։

Ճիշտ է՝ Անկախության հռչակագիրը նոր դարագլուխ բացեց Հայաստանի, ողջ հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ, այն դարձավ առաջին անկյունաքարը, որի վրա հետագայում պիտի վեր խոյանար Հայոց պետականության շինությունը (Տե՛ս Պողոսյան է․ Անկախ պետականության և զարգացման գործընթացը Հայաստանում (1990-2001 թթ.): Եր․, 2013․ էջ 41), սակայն Անկախության հռչակագրի գործողության ՓԱՍՏԱՑԻ դադարեցումը (այն իրավաբանորեն դադարեցնելու հնարավորություն չկա), մասնավորապես՝ իշխանության կողմից պատմական այս իրողություններում Հռչակագրի 11-րդ ( ցեղասպանության ճանաչման մասին) կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պատմության՝ պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ