01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թող գնան, թուրքերի հետ գունավոր հրավառություն անեն. պղծում են մեր զինվորների շիրիմները․ զոհվածների ծնողները դեմ են «գունագեղ տոնակատարությանը»

Հանրապետության հրապարակում  են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ։ Նրանք հերոսների հիշատակի անարգանք են համարում սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա առթիվ, աղմկոտ տոնակատարություն կազակերպելը։

Շատ ծնողների չի բավարարել նաև այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները վերանայել են «գունագեղ» տոնակատարության միջոցառումների ցանկն ու որոշ ուրախ էլեմենտներ հանել ծրագրից։

«Այս շենքում նստած անձը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սև, իսկ ինքն ուզում է «գունագեղ» տոնակատարություն անի։ Մեր Որոտանի անունը փոխեց, թուրքական անուն տվեց, ուրեմն թող գնա, թուրքերի հետ գունավոր հրավառություն անի», – նշում են նրանք։

«Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 24-ին, հիմա Եռաբլուրում է՝ իր ընկերների մոտ։ Եղբորիցս բացի, հայրենիքս եմ կորցրել, իսկ այսօր իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ զոհվածների հիշատակի առթիվ կազմակերպում են գունագեղ տոնակատարություն։ Արդեն որերորդ անգամ պղծում են, ծաղրում մեր զինվորների շիրիմները, ծիծաղում են մեր շիրիմների վրա, անշիրիմ մնացած զինվորների հիշատակը անարգում են», – ասում են զոհվածների ծնողներն ու հարազատները։

Հանրապետության հրապարակում իրենց բողոքի ձայնը բարձրացրած ծնողների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պատերազմում զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծնողների կարծիքները տարբեր են Անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպման հարցում․ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես դեմ են որևէ միջոցառման անցկացմանը, կան նաև այնպիսիք, որոնք կարծում են, որ Անկախությանը օրը պետք է նշել, սակայն՝ զուսպ ու համեստ։ Այնուհանդերձ, բոլոր ծնողներն են վիրավորված իշխանության վերաբերմունքից ու Փաշինյանի ձևակերպումներից։

«Այս ամենն անելուց առաջ պետք է խորհրդակցեին գերիների, զոհվածների ծնողների հետ․ հարցնեին, թե ինչ են նրանք մտածում՝ սրա հետ կապված։ Ծնողների բողոքից հետո նոր վերանայում են (միջոցառումները – խմբ)», – ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև հռետորաական հարց բարձրացրեց, թե եթե չլիներ զոհվածների ծնողների ընդվզումը, ուրեմն իշխանությունը պետք է քեֆ-ուրախությու՞ն աներ։ 

«Մենք ամեն օր հանդիպում ենք մարդկանց, ովքեր մագնիտոֆոնը բարձր միացրած՝ ավտոմեքենայով պտտվում են, հարսանիքն ավարտում են ճոխ հրավառությամբ, այդպիսի մարդիկ կան։ Այս համերգը կազմակերպողները հաշվի էին առել դա ու փորձեցին ցույց տալ, որ հայ ժողովուրդը պատերազմից հետո ամբողջովին հաշտվել է այս իրավիճակին, ուզում է ուրախանալ, մոռանալ․ ինչ եղել՝ եղել է, նրան ոչ Շուշին է հետաքրքրում, ոչ Սյունիքի ճանապարհը, ոչ էլ  ապագա սահմանները։ Մարդիկ ուրախանում են ինչ-որ բաներով, վաղը, մյուս օրն էլ թուրքական ապրանքներով կուրախանան։ Ինչ-որ ձևով մենք դա կանխեցինք», – ասաց նա։

Գեղամ Նազարյանն ասաց նաև, որ շատ հերոսների մայրեր պատրաստվում են զավակներ բերել լույս աշխարհ, և մեր կյանքը դրանով է շարունակվում, ոչ թե հրապարակից հնչող ռաբիս երաժշտությամբ։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ