02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Բարձր ինքնագնահատականը՝ ընտանեկան բռնություններից խուսափելու դեղատոմս

Յուրաքանչյուր 3 հայ կանանցից մեկն ընտանիքում բռնության է ենթարկվում:

Այսօր լրագրողների հետ զրույցում հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ հայ կանայք հիմնականում համակերպվում են երեւույթի հետ եւ իրենց դիմելիս խնդրում են փրկել ընտանիքը:՛՛Հայ կինը հանուն երեխաների ստիպված համակերպվում է ծեծին ու ջարդին: Նա ազատ չէ ոչ իրավունքի, ոչ հոգեբանական տեսանկյունից՛՛,- նշեց հոգեբանը:

Իսկ ընտանիքը փրկելու տեսանկյունից խնդիրը , հոգեբանի խոսքով, հեշտանում է, եթե  հոգեբանական գործընթացում հաջողվում է ներգրավել նաև տղամարդկանց, սակայն հայ տղամարդկանցից այսօր քչերն են համակերպվում այդ մտքի հետ, եւ  հոգեբաններից շատ քչերին է դա հաջողվում:

՛՛ Կանայք այսօր բռնությունների են ենթարկվում, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում: Բռնության ենթարկված կանանցից շատ քչերն են այսօր դիմում օրենքի միջամտությանը՛՛,- նշեց  իրավաբան Մարիաննա Եղաիզարյանը: Նրա խոսքով՝ բռնությունները տարբեր են. ՛՛ Ընտանեկան բռնություններ կարող են առաջանալ անգամ  հարս-սկեսուր փոխհարաբերությունների լարումից: Այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում ընտանեկան բռնությունների դեմ, եւ այդ ամենի հիմքում ընկած է հոգեբանների ու իրավաբանների սերտ համագործակցությունը՛՛:

Ընտանեկան բռնություններն ամբողջ աշխարհում ոչ նվազել, ոչ էլ առավելևս ավելացել են , փաստեց  հոգեբան Մարիամ Մեհրաբյանը. ՛՛Ուղղակի՝ կանայք սկսել են ավելի հաճախ բարձրաձայնել այդ մասին՛՛:

Գնահատեք ինքներդ ձեզ. սա  ընտանեկան բռնություններից խուսափելու մասնագիտական  ,,դեղատոմսն՛՛ է, իսկ ահա   ընտանեկան երջակության գրավականը, նրանց խոսքով, ինքնավստահությունն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ