02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արմեն Չարչյանի համարյա բոլոր օրգանները ախտահարված են, դրանք ծանր ախտահարումներ են». Բժիշկները դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բժիշկները բողոքի ակցիա են իրակացնում՝ ի պաշտպանություն պրաֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի։

 
«Հավաքվել ենք մեր մտահոգությունը հայտնելու ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին։ Քաղաքացու, ով արդեն ուներ ծանր հիվանդություն և անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են ի հայտ եկել։ Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն։ Սա շատ ծանր, բայց կառավարելի ախտաբանություն է։ Չարչյանի համարյա բոլոր օրգանները ախտահարված են, դրանք ծանր ախտահարումներ են։ Այսօր իմացա, որ նաև աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել», – լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող բժիշկ Սամվել Սահակյանը։
 
Նրա խոսքով՝ կա կառավարության համապատասխան որոշմամբ հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքին կամ պատիժ կրելուն։
 
Բժիշկն ասաց՝ արդեն այդ ցանկից 4 հոդվածի է համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, սակայն չկանխարգելելու դեպքում այն կարող է կրկնապատկվել։
 
«Մենք ոչ մի քաղաքական միտք չենք հնչեցնելու, քրեաիրավական վերլուծություններ չենք կատարելու։ Մենք բժիշկներ ենք և սիրողական մտքեր չենք հայտնելու», – ասաց Սահակյանը։
 
Բժշկի խոսքով՝ թեև Չարչյանի փաստաբանը դիմել է հրատապ նիստ հրավիրելու հարցով, բայց իրենք էլ դիմում են դատախազին՝ արագացնելու հրատապ նիստ հրավիրելու հարցով։
 
«Մեզ մոտ տպավորություն է, որ դատախազությունը գործ չի անում՝ հրատապ նիստ հրավիրելու։ Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել։ Ես չեմ ուզում բացահայտել ախտորոշումները, բայց խնդրում եմ հավատացեք, որ շատ ավելի վատ է վիճակը, քան ես կարող եմ ներկայացնել», – ասաց բժիշկ Սահակյանը։
 
Նա նշեց, թե չկառավարվող այդ հիվանդությունը չափազանց վտանգավոր է։
 
Բժիշկ Սահակյանն ասաց նաև, թե չեն պահանջում Արմեն Չարչյանին ազատել կամ արդարացնել, այլ պահանջում են փոխել խափանման միջոցը, որպեսզի կարողանան կազմակերպել պատշաճ բուժում։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ