13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։

Կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ