27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդյոք, հենց այդ վարչությունը չէ, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկն իբր հերքել է այս տեղեկատվությունը՝ որպես միակ իբր փաստարկ նշելով, թե անդորրագիրը տրամադրված է Ադրբեջանի Հարավային գլխավոր մաքսատան վարչության կողմից։

Իրականում դա այդպես է, սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք, հենց այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ