02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ կա նաև տնտեսական խնդիր. Վահե Հակոբյան

Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նշենք, որ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։

Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև գումար են գանձում` 50 000 դրամին համարժեք։

«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո՛, դա ադրբեջանական տարածք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան», – հայտարարեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նորմալ չէ, երբ այս միջադեպի մասին Սյունիքի մարզպետը համացանցից է տեղեկանում, նորմալ չէ նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել էր։

Խնդրի լուծումն, ըստ Վահե Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ