25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայր Աթոռում բացված ցուցահանդեսում առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը

Մայր Աթոռի Արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան): 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվից հայտնում են, որ այս գործում Մայր Աթոռի Արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 1933 թ. Թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախյան, առհասարակ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մեջ հայտնված հայոց սրբավայրերի վիճակը,ինչպես նաև 1988 թ. Արցախյան շարժման արդյունքում Թեմի վերահաստատումը:

Ցուցահանդեսն անդրադառնում է նաև Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության տարիներին Արցախի և ղարաբաղյան հարցի հետ նրանց առնչություններին, ձեռնարկներին: Հատկանշական են այն համատեղ հայտարարությունները, որոնք ստորագրվել են Հայոց Հայրապետների և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի կողմից՝ գործուն մասնակցությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների:

Առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը (որի անվտանգությունն ու պաշտպանությունն ստանձնել են ռուս խաղաղապահները) և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը:

Ցուցահանդեսի որոշ նյութեր Մայր Աթոռի Արխիվին տրամադրել են Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի պատմության թանգարանը, անհատ գիտաշխատողներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ