26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակ ջարդելուց, գեներալներին, եկեղեցին վարկաբեկելուց հետո հասել են բժիշկներին՝ ի դեմս Չարչյանի․ Տարոն Տոնոյան

Արմեն Չարչյանի հետ կատարվողը հստակ քաղաքական հաշվեհարդար է, քանի որ պրոֆեսորը «Հայաստան» դաշինք ներկայացնող պատգամավոր է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։

Հիշեցնենք, որ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ, չնայած առողջական վատ վիճակին։ Փաստաբանի պնդմամբ, պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։

«Պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ պարոն Չարչյանը չի կարող կարող որևէ կերպ խոչընդոտել  քննության ընթացքին և իրեն մեկուսացնելը մանավանդ այդպիսի առողջական վիճակում անթույլատրելի է»,- ասաց Տոնոյանը։

Բժիշկ Տոնոյանը նշեց, որ մեծ է Արմեն Չարչյանի ավանդը Հայաստանում բժշկության ոլորտում և նրան կալանավորված պահելով առաջին հերթին վնասում են ՀՀ-ին։

«Նա այնքան նորարություններ ունի արած օրթոպեդիայի, տրավմատոլոգիայի ոլորտում և  սերունդ է կրթել, դաստիարակել, մի շարք օրթոպեդ, տրամվմատոլոգներ իր դպրոցն են անցել և այդ արժեքը վնասել, ոտնակոխ անելով  ոչ թե Չարչյանին են վնասում, այլ մեր պետությանը, մեր հասարակությանը։ Բանակ ջարդելուց, գեներալներին վարկաբեկելուց, եկեղեցին վարկաբեկելուց հետո, հասել են  բժիշկներին։ Պետք է պատրաստվել դիմակայելու ավելի դժվար օրերի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է բժշկական համայնքի արձագանքին իրենց գործընեկրոջ հետ կատարվողին, վիրաբույժը նկատեց, որ բժշկական համայնքը ակտիվ էր սկզբում, սակայն հիմա համարժեք վերաբերմունք չի տեսնում։

«Ինչպես մեր ազգն է քնած և իրեն դիահերձում են այս պահին, այնպես էլ բժշկական համայնքն է քնած և անտարբեր մեր կոլեգայի հանդեպ։ Ոչ միայն բժիշկները, այլ հանրությունը պետք է ավելի համարժեք պատասխան տան, սակայն հայրենիքն են մաս-մաս անում, մեր ժողովուրդը ձայն չի հանում, ինչի մասին է խոսքը․․․»։

Բժիշկը պայքարը տեսնում է երկու ուղղություններով և՛ խորհրդարնում, և՛ փողոցում․

«Այս պահին ասում են ամեն ինչ ժողովուրդն է որոշում։ Խաղաղության խոստումներով եկել են իշխանության, բայց չէ որ բացի այս պահին ապրող ժողովրդից հետագայում պետք է լինելու սերունդերին պատասխան տալ։ էս պահին ժողովրդի որոշումների համար ի՞նչ է ասելու սերունդը ի՞նչ գնահատական է տալու»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ