26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ասում է՝ 300 մանկապարտեզ եմ կառուցել, մենք մի կիլո խաղող հանձնելու «ձև չունենք»․ Ուջանի խաղողագործները ճանապարհ են փակել

Մեր պահանջն է, որ մարզի ղեկավարը գա այստեղ, նախարարությունից մարդ գա, մեր հարցի լուծումը տա, ասում են Երևան-Աշտարակ մայրուղին փակած խաղողագործները։ Նրանք Ուջան համայնքից են և, ըստ ամենայնի, այն խաղողագործների շարքից չեն, որոնց մասին կառավարության վերջին նիստին խոսել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ։

«Փաշինյանը որ ասում է՝ 4 միլիարդ եմ փոխանցել, էդ 4 միլիարդը էսօր դուրս է գալիս կամ «փուչիկ», կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ՝ ոնց։ Այսօր խաղողի գործարանների կեսը հրաժարվում է խաղող ընդունելուց, ասում են՝ անցյալ տարվանից մեր հորերը լիքն են, մենք մի կիլո խաղող ընդունելու ձև չունենք։ Որինն էլ ընդունում են, ասում են՝ 115 դրամ», – բողոքում են ճանապարհը փակած խաղողագործները։

Նրանց խոսքով՝ խաղող մթերողները պայմանագրում հատուկ կետ են մտցրել, ըստ որի գնիջեցում է նախատեսվում՝ պահանջվող որակի խաղող չբերելու դեպքում։  

 
 

«Այսինքն, հերիք չէ, որ մի շիշ սովորական ջրի գին չի կազմում խաղողը, այսօր էլ ասում են՝ գնիջեցում։ Կարող են ասել՝ 60 դրամ։  Գումարն էլ 270 օր հետո է լինում։ Տուն ենք պահում, հողի հարկ, վարկ ենք մուծում։ Ինչո՞վ ապրենք», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա հիշեցրեց նաև դպրոցների ու մանկապարտեզների լայնածավալ շինարարության մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունը։ 

«Ասում է՝ 300 մանկապարտեզ ենք սարքում։ Մանուկ պիտի ունենաս, որ մանկապարտեզը լցնես։ Մանուկ մնա՞ց», – վրդովված նշեց խաղողագործը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ