26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Չարչյանն այս պահին չի կարող գտնվել ՔԿՀ-ում. Սեյրան Օհանյան

Երբ մարդն առողջական ինչ-որ խնդիրներ ունի, դրանցից ելնելով պետք է առաջին հերթին որոշումներ ընդունվի: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ չնայած լուրջ առողջական խնդիրներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին քաղաքացիական հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

«Սա խոսում է նրա մասին, որ այսիշխանությունները միայն կալանքը խափանմանմիջոց ընդունող իշխանություններ են, և իրենք դաանում են ճնշելու, հետապնդելու, ինչպես նաև մարդու վրա իշխանության կողմիցհամապատասխան  ազդեցություն ունենալուհամար: Երբ Արմեն Չարչյանը գրավի միջոցովգտնվում էր ազատության մեջ, պատշաճվարքագիծ է ցուցաբերել և որևէ մեկի համարվտանգ չի ներկայացրել, ի դեպ նաև նաևանձեռնմխելի ունի: Սա ևս մեկ անգամ խոսում էայս իշխանությունների վարքագծի մասին՝ ազդել, ճնշել այն անձնավորությանը, որը հեղինակությունունի»:

Սեյրան Օհանյանը նաև հավելեց, որ պատրաստվում են բողոքի նոտա հղել իշխանություններին Արմեն Չարչյանի նկատմամբ նման վերաբերմունքի համար.

«Մեր խմբակցությունը հետևում է, թե Չարչյանիներբ կտեղափոխեն , որպեսզի մեր համապատասխան գործողություններն անենք, ևմեր բողոքի ակցիան հղենք այսիշխանություններին»:

Ինչ վերաբերում է կարծիքին, որ կալանավորումները ընդդիմության շրջանում գուցե շարունակական լինեն, խմբակցության ղեկավարն ասաց.

 «Մենք էլի երկու պատգամավոր ունենք, նաև պատգամվորության թեկնածուներ, ովքեր անազատության մեջ են: Ի դեպ, նրանք անազատության մեջ են հայտնվել ընտրություններից հետո՝ մուրճի քաղաքականությունը շարունակական դարձնելու արդյունքում: Նաև  մեր խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր այս կամ այն քրեական գործով անցնում են, այնպես, որ չեմ բացառում, որ սա շարունակական կլինի: Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ