07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Նախորդ ֆոտոկոլաժը, որ տեղադրեցի էջիս, բայց որի հեղինակը ես չեմ, բուռն արձագանք ստացավ:
Ի սկզբանե պարզ էր, որ 2018-ի ապրիլին փողոցներ փակած և սրիկյաին իշխանության բերած, իսկ հիմա իրականության հետ առերեսվող մարդկանց համար այն դառը պիտի լիներ:
 
Ուղիղ ասեմ:
Ես չեմ մեղադրում միայն 2018-ին կապիտուլյանտի կեղծիքներին, մանիպուլյացիաններին ու ստերին հավատացած մարդկանց:
2018-ի մեջ բոլորն իրենց չափ մեղքն ունեն, այդ թվում՝ ես:
Թեպետ իշխանազավթման առաջին իսկ օրերից ընկերներիս հետ միասին փորձել եմ բացել մարդկանց աչքերը, հասցնել ճմարտությունը, կանխել աղետը:
Ու դրան ի պատասխան ստացել եմ սև ժամապավեններ, սեփական անձիս թաղումներ, դագաղներ, հայհոյանքներ ու տնկած մատեր:
Ինչևէ, շատերը կույր էին, խուլ, չարացած, սանձարձակ, բայց    «հպարտ»:
 
Սակայն հիմնական մեղավրոը մարդկանց հույզերի վրա գիտակցաբար խաղացած, օտար շահեր սպասարկող, աճպարար և դեմագոգ Նիկոլն էր և իր խմբակը, որ անբարո կերպով շահարկեց մարդկանց հոգնածությունն ու հույզերը, սպասելիքներն ու հավատը, գեներացրեց անսահման ու փուչ ատելություն, համատարած կուրություն և խլություն, մաղձ ու չարություն:
 
Ու որևէ մեկին մեղադրելուց առաջ, որ նա ձեզ մոլորեցրեց, օգտագործեց ու խաբեց, մեղադրեք նախ ինքներդ ձեզ, հետո՝ Նիկոլին, հետո նոր գուցե ինձ ու իմ ընլերներին, եղանակին, այլմոլորակայիններին, 5G կապին և պատվաստանյութերին:
 
Այսօր, հատկապես՝ հունիսի 20-ից հետո, սրիկային սատարող մարդկանց մեղադրելու իրավունք ես ունեմ: Մեղադրելու, բայց ոչ վիրավորելու:
 
Ու պիտի կրկնեմ, որ եթե նոյեմբերի 9-ը կապիտուլյանտ Նիկոլի խարանն էր, ապա հունիսի 20-ը իրեն ճնշումներով, վախից, հոժարակամ, հաճույքով կամ կեղծիքներով ընտրած հարյուր հազարների:
 
Հ.Գ. Ավաղ, Հայաստանի և Արցախի վերջնական կործանման խարանը լինելու է բոլորինս անխտիր: Նավը սկելուց հետո ինձ չի սփոփելու այն փաստը, որ խիղճս մաքուր էր ու պայքարս՝ ազնիվ:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ