05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆռյսբուքյան իր էջում գրում է

Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին: Հայտարարությունն այս իրականում բխում է վերջի տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից:

Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:

Հատկանշական է նաև, որ Համաշխարհային բանկը դասել է Ադրբեջանը աշխարհի ամենասակավաջուր երկրների ցանկին: Բանկի կողմից անցկացված ՛՛Բնակչության մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի վերականգնվող ներքին ռեսուրսները՛՛ հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 851 խմ: Մինչդեռ Հայաստանում՝ 2329 խմ:

Եթե միջանցքներն անհրաժեշտ են նախևառաջ Թուրքիային՝ մեծ գեոռազմավարություն իրականացնելու համար, ապա Սևանը՝ իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ